Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ադրբեջանի «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը» կբոյկոտի ապրիլի 11-ի ընտրությունները

Ադրբեջանի «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը» կբոյկոտի ապրիլի 11-ի ընտրությունները
07.02.2018 | 11:08

Ադրբեջանի «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը» որոշել է բոյկոտել ապրիլի 11-ի նախագահական ընտրությունները և մտադիր է բողոքի ակցիաներ սկսել նախընտրական քարոզարշավի դեմ` հայտարարել է խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին: «Ապրիլի 11-ին արտահերթ ընտրություններ նշանակելը մենք գնահատում ենք որպես ընտրական ինստիտուտի ծաղր, որպես ընտրական ինստիտուտի, նրա մնացորդների ոչնչացում»,- հայտարարել է Հասանլին:

Դիտվել է՝ 636

Մեկնաբանություններ